Ձերբակալվածները Նորք Մարաշում տունը 1 ամսով էին վարձակալել

Dzernashxta

Իրավապահները Նորք Մարաշի 9-րդ փողոցի թիվ 78 տնից քիչ առաջ մեծ քանակությամբ զենք-զինամթերք, ինչպես նաև 9 ձերբակալվածներին դուրս են բերել:

Լրագրողների հետ զրույցում տան սեփականատիրոջ քույրը պատմել է, որ տունը մեկ ամիս առաջ էին վարձակալել, վարձակալողները սփյուռքահայեր են եղել: Կինը նշել է, որ բնակարանը վարձով են տվել Նուբարաշենում գրանցված մի կնոջ անձնագրի պատճենի հիման վրա: Այդ մարդիկ 1 ամսով էին վարձակալել բնակարանը, ժամկետը 2 օր առաջ լրացել էր, և նրանք խնդրել էին ևս 2 օր մնալ:

Հարևանությամբ ապրող տանտիրոջ հարազատները նշում են, որ վարձակալողները միշտ դուռը փակ են պահել, զգուշությամբ են դուրս և ներս արել: Նրանց հետ մեկ կին է եղել:

Spread the love