Ձերբակալվել է ահաբեկիչներին օգնելու համար կասկածվող Եգիպտոսի օդանավակայանի 2 աշխատակից

Dzernashxta

Եգիպտոսի իրավապահ մարմիններում Reuters գործակալության աղբյուրները հայտնել են Շարմ Էլ-Շեյխի օդանավակայանի երկու աշխատակիցների ձերբակալության մասին՝ A321 ռուսական օդանավի կործանմանը մասնակցություն ունենալու կասկածանքով։

Նախնական տվյալներով՝ նրանք կասկածվում են օդանավում ռումբ տեղադրած ահաբեկիչներին օգնելու համար։ Պաշտոնական Կահիրեն հայտարարել է, որ դեռևս չունի հաստատում, որ A321-ում ահաբեկչություն է տեղի ունեցել։

Ֆրանսիայի իրավապահ մարմիններն այս գիշեր անցկացրել են 128 նոր խուզարկություն՝ Փարիզում ահաբեկչություններից հետո անվտանգության ուժեղացման միջոցառումների շրջանակում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևին։

Անցած գիշեր ֆրանսիացի ուժայինները 168 խուզարկություն էին անցկացրել 19 դեպարտամենտներում։ Ձերբակալվել էր 23 մարդ, առգրավվել 31 միավոր զենք։

Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած աաբեկչությունների շարքից հետո, որի արդյունքում զոհվել է 129 մարդ, ևս մոտ 300-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում անվտանգության ապահովման համար գործի է դրվել 115 հազար ուժային։

ՆԱՏՕ-ն հնարավոր ամեն ինչ կանի՝ դիմակայելու համար ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ադրիան Բրեդշոուն Ռիգայում դաշինքի ինտեգրացիոն ստորաբաժանման բացմանը։

Նա ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ահաբեկչությունների հետևանքով կորցրել են մտերիմներին։

«Այդ վայրագությունը վիրավորում է այն արժեքները, որոնց վրա հիմնվում է մեր աշխարհընկալումը»,- նրա խոսքերն է մեջբերում Delfi պորտալը։

Բրեդշոուն վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ի զինվորական ղեկավարությունը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ դիմակայելու ԴԱԻՇ-ին ու ծայրահեղականությանը։ Լատվիան ՆԱՏՕ-ի անդամ է 2004 թվականից։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.