ՃՈ-ն որոշել է բարձրացնել երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը

- in Մամուլ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը որոշել է բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը։ Այս օրերին ճանապարհային ոստիկանությունում քննարկվամ է րարձրացնել խմած վարորդների տուգանքի չափը։

Կախված խմածության չափից՝ վարորդները գործող «սակագների» համաձայն՝ տուգանվում են 100 կամ 150 հազար ՀՀ դրամ։ Որոշվել է, որ այդ տուգանքը հասցվի 200-250 հազար ՀՀ դրամի։ Կբարձրանա նաեւ պետհամարանիշներն ինքնագլուխ փոխող վարորդների տուգանքների չափը ևս։ Այն վարորդները, որոնք ինքնակամ համար կփոխեն, հնարավոր է տուգանվեն 500 հազար դրամի չափով։Ի դեպ՝ պետք է նկատել, որ պետհամարանիշներ փոփոխելու «խասյաթ» ունեն հիմնականում հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները։ Օրերս, օրինակ, նման գործողության էր դիմել Արթուր Բաղդասարյանի որդին:

«Չորրորդ իշխանություն» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20