Մարդասիրական կազմակերպությունները սպառել են փախստականներին օգնելու հնարավորությունները

- in Միջազգային

ՄԱԿ-ը և միջազգային մարդասիրական կազմակերպությունները սպառել են փախստականներին օգնություն ցուցաբերելու իրենց հնարավորությունները: Այս մասին երեքշաբթի հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ի 3-րդ կոմիտեում՝ հայտնում է TASS-ը:

Նրա խոսքով՝ ներկայում աշխարհում կա 60 միլիոն փախստական և տեղահանված, միաժամանակ մարդկանց հոսքը շարունակում է աճել:

«Միայն վերջին 5 տարում ամեն օր իրենց տները լքած մարդկանց թիվը աճել է մոտ 4 անգամ՝ 2010 թվականի 11 հազարից 2014-ին հասնելով 42.5 հազարի: Դրան ուղեկցող մարդասիրական կարիքները հանգեցրել են այն բանին, որ մարդկանց կարիքներին արձագանքելու համաշխարհային կարողությունները սպառվել են»,- ասել է Գուտերեշը:

«Նույնիսկ բոլոր պաշարները միավորելու դեպքում միջազգային մարդասիրական հանրույթը՝ ՄԱԿ-ի գործակալությունը, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունները, այլևս ունակ չեն մարդկանց ապահովելու հիմնավոր պաշտպանությամբ և նրանց հատկացնելու ամենաանհրաժեշտ օգնություն»,- նշել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20