Մենք ենք խփել А321-ը, բայց չենք ասի՝ ինչպես

- in Միջազգային

ԴԱԻՇ-ի ջիհադիստները կրկին ստանձնել են Սինայում ռուսական А321 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը:

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով համացանցում տեղադրված աուդիոուղերձը:

Ուղերձում ասվում է, որ հոկտեմբերի 31-ին Airbus-ի աղետը Սինայի թերակղզում ԴԱԻՇ-ի ստորաբաժանման իսլամիստների ձեռքի գործն է:

«Եվ մեզ չեն ստիպի բացատրել՝ մենք ինչպես ենք դա արել»,- ասվում է աուդիոուղերձում:

А321-ի աղետից գրեթե անմիջապես հետո ԴԱԻՇ-ի անունից կարճ ծանուցում է տարածվել, որում ջիհադիստները ստանձնել են դրա պատասխանատվությունը, բայց չեն բացատրել՝ հատկապես ինչպես է դա տեղի ունեցել:

ԴԱԻՇ-ի նշված ծանուցմանն աղետի օրը հաջորդել է նույնանման ռադիոուղերձ, որը նույն օրը փոխանցվել է ԴԱԻՇ-ի պաշտոնական «Ալ-Բայան» ռադիոկայանով:

BBC-ին տված հարցազրույցում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին ինքնաթիռի կործանման մասնակցության վերաբերյալ ԴԱԻՇ-ի հայտարարություններն անվանել է քարոզչություն և նշել, որ դեռ վաղ է աղետի պատճառների մասին եզրակացություններ անել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20