Մերկելը վախենում է հակամարտություններից

Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է միգրացիոն ճգնաժամի պատճառով սահմանների փակման դեպքում զինված բախումների հնարավորության մասին:

Նոյեմբերի 2-ին Դարմշտադտում ելույթի ժամանակ նա հիշեցրել է իրավիճակը, որը ստեղծվել է Բալկանների արևմուտքում, երբ Հունգարիան փակել է Սերբիայի հետ սահմանը: Մերկելի խոսքով՝ ինքը չէր ցանկանա խտացնել գույները, բայց իրավիճակը կարող է ավելի արագ զարգանալ, քան թվում է:

Մերկելը նշել է, որ սահմանների փակման դեպքում փախստականները կփորձեն այլ ճանապարհով հասնել Գերմանիա: Նրա խոսքով՝ Գերմանիայի առաջադրանքը՝ որպես Եվրոպայի խոշորագույն պետության, խնդրի այլ լուծում առաջարկելն է: Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ ճգնաժամից ելք կգտնվի:

Մերկելը նաև կողմ է արտահայտվել որպես առաջնային միջոց սահմանին տարանցիկ գոտիների ստեղծմանը, ինչի մասին նախօրեին Քրիստոնեա-դեմոկրատական միությունը և Քրիստոնեա-սոցիալական միությունը պայմանավորվել են: Մերկելը նորից նշել է, որ Գերմանիան կօգնի բոլորին, ովքեր պատերազմից են փախչում, բայց միաժամանակ անհրաժեշտ է օպերատիվ կերպով ուղարկել անվտանգ երկրներից ժամանողներին: Հենց դրա համար էլ, նրա խոսքով, պետք են անցումային գոտիները:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.