Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-ում

James Uorlik

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցով ծրագրում են հանդիպումներ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, և Վաշինգտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը:

«Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում: Հաջորդիվ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգտոնում խորհրդատվություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- նշել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն են ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Գերմանիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20