«Միսս Բելգիայի հայ» մրցույցի հաղթողը հայտնի է

Axjik

Պատմության մեջ առաջին անգամ Բելգիայի Գենտ քաղաքում կայացել է «Միսս Բելգիայի հայ» գեղեկցության մրցույթը, որի շրջանակում 12 հայուհիներ պայքարել են Բելգիայի հայ համայնքի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսին արժանանալու համար:

Ինչպես Բելգիայից տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ժյուրիի ընտրության արդյունքում հաղթող է ճանաչվել 21-ամյա Էլեն Կարապետյանը:

Հայ կնոջ գեղեցկությունն ի ցույց դնելուց զատ մասնակցիները ցուցադրել են տարբեր տաղանդներ. նրանք նվագել են երաժշտական գործիքներ, արտասանել են չափածո ստեղծագործություններ, պարել են և ներկայացրել ավանդական ու ժամանակակից երգեր: Ժյուրին ստուգել է նաև նրանց ընդհանուր գիտելիքները` Բելգիայի ու Հայաստանի մասին հարցեր տալով:

Միջոցառումը կազմակերպվել է Կարինե և Աննա Օհանյան քույրերի ու նրանց ընկերոջ՝ Տաթև Մանուկյանի կողմից: Խոսելով մրցույթի կազմակերպման գաղափարի մասին՝ Կարինե Օհանյանն «Արմենպրես»-ին ասել է. «Մենք ցանկանում ենք օգնել Բելգիայի հայ աղջիկներին մեդիայում դառնալ ավելի տեսանելի, և հուսով ենք, որ նրանք ավելի ակտիվ կլինեն անելու ամենը, ինչ սիրում են: Աղջիկները չպետք է գնահատվեն միայն իրենց գեղեցկության համար: Իհարկե, կարևոր է լավ տեսք ունենալը, սակայն մենք կարծում ենք, որ գիտելիքն ու տաղանդն ավելի կարևոր են&r aquo:

«Միսս Բելգիայի հայ» մրցույթի հաղթող Էլեն Կարապետյանը նշել է, որ ցանկանում է ուժեղացնել Բելգիայի հայերի կերպարն ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի շատերն իր փորձից ոգևորված կմասնակցեն մրցույթին: Որպես հաղթող՝ Կարապետյանը պատրաստվում է մասնակցել մրցույթի հովանավորների կազմակերպած երեկոներին ու լուսանկարչական սեսիաներին: Նա կուղևորվի նաև Հայաստան՝ որպես Բելգիայի հայերի ներկայացուցիչ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.