«Մոսկվա – Երևան» վթարված ավտոբուսի վարորդը կալանավորվել է

- in Իրավունք
Dzernashxta

Տուլայի դատարանը նոյեմբերի 4-ին կալանքի տակ է վերցրել «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը:

«Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Դատարանը կալանքի տակ է վերցրել նրան: Ութ մարդ է մահացել դեպքից: Ամբողջ օրը զբաղված ենք դեպքի հարցերով»,- տեղեկացրեց Ռաֆիկ Պապյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20