Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի ուղևորները՝ դեպքի մասին

- in Պաշտոնական
vtar

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները TeleTula-ի թղթակցի հետ զրույցում պատմել են վթարի մասին։

Տղամարդ ուղևորներից մեկը պատմել է, թե ինչպես է շտապօգնության մեքենան իրեն հիվանդանոց տեղափոխել։ Այժմ նա իրեն նորմալ է զգում և չգիտի՝ ինչո՞ւ է տեղի ունեցել վթարը։

Մեկ այլ տուժած հիշում է, թե ինչպես է շրջվել ավտոբուսը։ Նա նշել է, որ չի կարողացել դուրս գալ ավտոբուսից։ Տղամարդն ավտոբուսում է եղել մոր հետ, սակայն նրա վիճակի մասին տեղեկություն չունի։

Մեկ այլ վիրավոր տղամարդ պատմել է, որ դեպքի պահին քնած է եղել, իսկ երբ արթնացել է, ավտոբուսը կողաշրջված է եղել, ամենուր եղել է աղաղակ։

Հիշեցնենք, որ գիշերը Տուլայի երկրամասոմ վթարվել էր Մոսկվա-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը, որում եղել է 59 ուղևոր։ Վերջին տեղեկություններով՝ մահացել է 8 մարդ։ Վիրավորները գտնվում են Ուզլովայա, Կիեևսկ, Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներում։

Որպես վթարի պատճառ՝ դիտարկվում է ավտոբուսի տեխնիկական անսարքության վարկածը, սակայն չի բացառվում, որ վարորդը կարող է քնած լինել ղեկին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20