ՆԱՏՕ-ն կարող է ընդլայնել առաքելությունն Աֆղանստանում

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ի անդամ երկրները դիտարկում են Աֆղանստանում ոչ ռազմական առաքելության ընդլայնման տարբերակները՝ թալիբներին արդյունավետորեն դիմակայելու տեղի ուժերի հնարավորությունների վերաբերյալ անհանգստության պատճառով։

Այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխանցում է Reuters-ը։

«Իրավիճակն այնքան կայուն չէ, որքան հույս ունեինք»,- ասել է դաշինքի բարձրաստիճան գեներալներից մեկը՝ Հանս-Լոտար Դոմրոսը։

Նրա խոսքով՝ եթե իրավիճակը թողնվի այնպես, ինչպիսին հիմա է, դա կարող է հանգեցնել լիակատար ձախողման։

Բրյուսելում գործակալության անանուն դիվանագիտական աղբյուրը նաև նշել է գործերի անբավարար վիճակի մասին։

«Ոչ ոք գոհ չէ առաջընթացից,- ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի դիվանագիտական աղբյուրը:- Դաշինքի ուժերը չեն կարող շարունակել օգնել միշտ…»։

«Հույս ունենք, որ բարեկամական երկրները կշարունակեն աջակցություն ցուցաբերել Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի վերացման համար»,- հայտարարել է երկրի ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Տավաբ Գորզանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20