ՆԱՏՕ-ն հրատապ նիստ է հրավիրել

Nato

ՆԱՏՕ-ն հրատապ նիստ է հրավիրել Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանման դեպքի կապակցությամբ:

Նիստն անց է կացվելու դեսպանների մակարդակով: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է Բրյուսելում այսօր երեկոյան:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի, ռուսական ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանը և խփվել:

Թուրքիայի վարչապետը այդ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է թուրք-սիրիական սահմանի վիճակի առիթով խորհրդակցություն անցկացնել ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի հետ: Այդ մասին հայտնում է Ռոյթերզը: Թուրքիան պաշտոնապես հաստատել է, որ իր օդուժն է խփել ռուսական ռազմական օդանավը, որը ըստ տեղեկատվության խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Օդանավն ընկել է սիրիական Լաթաքիա շրջանում: Օդանավի անձնակազմը հասցրել է կատապուլտի միջոցով դուրս թռչել խփված օդանավից:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.