ՆԱՏՕ-ն մտադիր է «զսպել» Ռուսաստանին

Nato

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հոդվածը, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը դաշինքին քննադատել է Ռուսաստանին «զսպելու» քաղաքականության մեջ:

«Այժմ դաշինքը նորից Ռուսաստանին «զսպելու» և եվրոպական տարածաշրջանում ուժերի հետագա հավասարակշռությունն իր օգտին փոխելու պաշտոնական ընթացք է վերցրել, այդ թվում՝ մեր սահմանների անմիջական մոտիկությամբ: Միաժամանակ այդ գործունեությունն այնպիսի թափ է ստանում, որ ավելի ու ավելի շատ է հիմքեր առաջանում հարց տալու դրա համապատասխանությանը Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտի պարտավորություններին այն մասով, որը վերբերվում է գոյություն ունեցող ռազմական ուժերի չտեղակայմանը»,- գրված է մեկնաբանությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սու-24-ի խոցումից հետո Սթոլթենբերգն իր հոդվածում գրել էր անվտանգության նոր կանոնների մտցնելու անհրաժեշտության մասին` բացառելու համար նմանատիպ միջադեպերի կրկնությունը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.