Նորք Մարաշում վնասազերծվածներից 30-ամյա Լիլիթի համագյուղացիները շոկի մեջ են

- in Իրավունք
Dzernashxta

Նորք Մարաշում վնասազերծված և ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 30-ամյա Լիլիթ Թորոսյանը լրագրող է: Նա Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանում հաղորդավարուհի է աշխատել:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը:

Նա նշեց, որ լուրը լսելուց հետո բոլորը շոկի մեջ են հայտնվել, քանի որ Լիլիթից նման բան սպասել անհավատալի էր: «Երբ իմացանք, շոկ ապրեցինք: Մինչև հիմա ապշած ենք: Շատ դաստիարակված էր, բարձրագույն ավարտ: Ծնողներն էլ մինչև հիմա շոկի մեջ են, տանից են եկել, տարել»,- ասել է գյուղապետը: Լիլիթն ապրում է մոր և հոր հետ: Ամեն օր գնացել է Գյումրի՝ աշխատանքի և վերադարձել տուն: Նա եղբայր էլ ունի, որը Գյումրիում է ապրում:

Spread the love