Շենգենյան համակարգը անհրաժեշտ է պահպանել

Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ Շենգենյան համակարգը Եվրամիության գաղափարի կարևոր մասն է և այն անհրաժեշտ է պահպանել։ 

Նրա խոսքով՝ Շենգենյան համակարգը ԵՄ կարևոր մասն է, որը հնարավորություն է տալիս տեղաշարժվել, առանց բյուրոկրատական քաշքշուկների՝ ազատ կազմակերպել ապրանքների տեղաշարժ։

Մերկելը նաև ընդգծել է, որ Գերմանիան ցանկացած դեպքում կմասնակցի Շենգենյան համակարգի պահպանմանը։ 2015 թվականին ապօրինաբար ԵՄ է ժամանել 1.5 մլն մարդ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20