Ողբերգական դեպք Երևանում. Վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Mercedes-ին

- in Հասարակություն
vtar

Այսօր` նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Գյուլբենկյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովսեփյանը վարելով Renault մակնիշի 202 OP համարանիշի ավտոմեքենան` բախվել է կայանված վիճակում գտնվող 38-ամյա Անդրանիկ Ստեփանյանին պատկանող Mercedes մակնիշի 32 LO 895 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների` վարորդ Ա. Հովսեփյանը երթևեկելու ընթացքում հանկարծամահ է եղել և տեղի է ունեցել բախումը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեցից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նոյեմբերի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում` Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Գևորգ Երեմյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, տեղեկացնում էShamshyan.com–ը: Ըստ կայքի՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ էր, տեղում մահացել է: Կայքի տեղեկություններով` վարորդ Գ. Երեմյանը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20