Որո՞նք են սիրային կապերի խզման հիմնական պատճառները

- in Հասարակություն
Canotutyun

Ավստրալացի գիտնականները որոշել են այն հիմնական պատճառները, որոնք զարգացած երկրների կանանց և տղամարդկանց կարծիքով ստիպում են խզել սիրային կապերը: Հոգեբանները ընդհանրացրել են 6500 մարդու մասնակցությամբ 6 հետազոտությունների տվյալները:

Դրանցից կարևորները համարվել են անփութությունը, ծուլությունը և աղետալի նյութական վիճակը: Ինչ վերաբերում է սեռական կապերին, ապա որոշիչ են եղել միայն վատ հոտը և փնթիությունը:

Պարզվել է, որ զուգընկերոջ նկատմամբ պահանջները տարբեր են` երկարատև հարաբերությունների դեպքում ավելի բարձր են, քան անցողիկների դեպքում: Երկարատև հարաբերությունների դեպքում մարդիկ դառնում են ավելի պահանջկոտ` հատկապես կանայք: Նրանք հումորի զգացողության բացակայությունը, վատ սեքսը և անվստահությունը համարել են բաժանումների հիմնական պատճառը: Տղամարդկանց ավելի շատ վանել է թույլ լիբիդոն և շատախոսությունը:

Գիտնականները նաև ուշադրություն են դարձրել այն բանին, որ հարաբերությունները ավելի հեշտությամբ են խզում նրանք, ովքեր բարձր են գնահատում սեփական գրավչությունը, իրենց «գինը» ամուսնական շուկայում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20