Որոշվում է Պոլսո հայոց պատրիարքի համար խնամակալ նշանակելու հարցը

- in Հասարակություն
Hogevorakan Terter

Թուրքիայի մի քանի հայ քաղաքացիներ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով խնամակալություն սահմանելու հայցով դիմել են դատարան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայցում նշվում է, որ հայոց պատրիարքը 9 տարի է` մտավոր տկարության եւ հիվանդության պատճառով ի վիճակի չէ գիտակցել իր դրությունը եւ շահերը, եւ նրան խնամակալ է հարկավոր:

Որպես խնամակալի թեկնածու առաջարկվել է պատրիարքի մայրը` Մարի Մութաֆյանը, որը 2008 թվականից խնամում է որդուն հիվանդանոցում: Նշվում է, որ մեկ այլ մարդ կարող է խնամակալ նշանակվել միայն Մարի Մութաֆյանի հրաժարվելու դեպքում:

Մեսրոպ Մութաֆյանը Պոլսո հայոց պատրիարք է ընտրվել 1998 թվականին: 2008 թվականի հուլիսից հիվանդության պատճառով նա ի վիճակի չէ շարունակել պարտականությունները: Պոլսո հայոց պատրիաքրի փոխանորդ է նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20