Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

- in Միջազգային

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի հայտարարությանը։

Գործակալության հաղորդմամբ՝ քաղաքական գործչի հեռանալու պատճառը հրդեհն է Բուխարեստի Colectiv գիշերային ակումբում, որի հետևանքով շաբաթ օրը զոհվել էր 32 մարդ, մոտ 200-ը ստացել էին տարբեր աստիճանի այրվածներ ու վնասվածքներ։ Դրանից հետո մայրաքաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ցուցարարները պահանջել էին վարչապետի ու ներքին գործերի նախարարի հրաժարականը։ Նրանք մեղադրվել են կոռուպցիայով զբաղվողներին աջակցելու, ինչպես նաև այն բանի համար, որ նրանց գործողությունները հանգեցրել են գիշերային ակումբում ողբերգության

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20