Ռուսաստանը կշարունակի օգտագործել Կասպից ծովի օդային տիրույթը, քանի դեռ դա կհամարի անհրաժեշտ

- in Միջազգային
Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Կասպիցի ծովի օդային տիրույթի անվտանգության հարցերը։

Պուտինը Կասպից ծովի ջրային տարածությունից Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածելու կապակցությամբ հայտարարել է, որ իրենք դեռ չեն ստացել տարածաշրջանի գործընկերների մտահոգությունը։ Պուտինն ընդգծել է, որ չնայած դրան՝ իրենք հասկանում են, որ իրենց այդ գործողությամբ ստեղծում են որոշակի անհարմարություններ, սակայն բոլորին է հայտնի, որ Ռուսաստանի այդ ջանքերն իրականացվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, և որ այդ պայքարի ծանրությունը պետք է ընկնի առաջին հերթին Ռուսաստանի վրա։

Պուտինի խոսքերով՝ ԴԱԻՇ-ն ու նմանատիպ ահաբեկչական խմբավորումները չեն խնայում որևէ մեկի, և Ռուսաստանը կշարունակի օգտագործել Կասպից ծովի օդային տիրույթը մեղավորներին պատժելու համար, քանի դեռ դա կհամարի անհրաժեշտ։

Spread the love