Ռուսաստանը կվերանայի՞ Ուկրաինայի պարտքի շուրջ իր դիրքորոշումը

- in Միջազգային
usa russia

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն հույս է հայտնել, որ Ռուսաստանը կվերանայի Ուկրաինայի պարտքի շուրջ իր դիրքորոշումը, քանի որ դա մի կողմից կարևոր է նրա վճարունակության վերականգնման համար, իսկ մյուս կողմից էլ վարկատուի համար, որը փողերը վերադարձնելու հնարավորություն կստանա:

«Կարծում եմ, որ նրանք կարող են անել դա, ընդունել, որ պարտքի վերափոխումն Ուկրաինային հնարավորություն են տալիս վերադառնալ տնտեսական աճին։

Դա առանցքային կարևորություն ունի Ուկրաինայի համար, որն ավտոմատ կարող է կատարել իր պարտավորությունները։ Հուսով եմ, որ Ռուսաստանը կվերանայի պարտքի վերափոխման հարցում իր դիրքորոշումը»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20