Ռուսաստանը ջիհադիստների համար գայթակղիչ թիրախ կարող է դառնալ

- in Միջազգային
Inqnatir

Սունի ֆունդամենտալիստների դիրքերին ավիահարվածները Ռուսաստանին շատ գայթակղիչ թիրախ կարող են դարձնել ահաբեկչական հարձակումների համար: 

«Ալ-Քաիդա»-յի Սիրիայի ճյուղի ղեկավարն արդեն իր կողմնակիցներին կոչ է արել հարձակվել ոչ միայն զորքի, այլև Ռուսաստանի խաղաղ բնակչության վրա` պատերազմին միջամտելու պատճառով: «Ռուսական ներխուժումը մուսուլմանների և Սիրիայի թշնամիների ձեռքում մնացած վերջին զենքն է»,- հայտարարել է Աբու Մուհամադ էլ-Ջուլանին:

Ռուսական ինքնաթիռին հարվածելու պատասխանատվությունն արդեն իրենց վրա են վերցրել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ջիհադիստները: Դեռևս ուղղակի ապացույցներ չկան, որ նրանք դա կարող էին անել:

Ավիաընկերությունում հավատում են, որ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել տեղի ունեցած պայթյունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20