Ռուսաստանը «տարօրինակ կատվային փոխաբերությամբ» վիրավորում է ԱՄՆ ռազմավարությունը

- in Կեղտոտ լվացք
usa russia

Ռուսական հեռուստատեսության երեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Վաշինգտոնին Իսլամական պետության դեմ պայքարում ԱՄՆ անվճռականության համար՝ համեմատություն անելով կատվի հետ, որը ցանկանում է ձուկ ուտել, բայց չյուղոտել թաթերը:

Լավրովը նաեւ հայտարարել է, թե ամերիկյան ավիահարվածները Սիրիայում «կոնկրետ արդյունքներ» չեն տվել: Բայց, իհարկե, նա չի անդրադարձել այն փաստին, որ ԱՄՆ իր դաշնակիցների հետ 2014թ. օգոստոսից սկսած շուրջ ութ հազար հարված է հասցրել Իսլամական պետությանը, գրում է Foreign Policy-ին:

Մեկ օր անց ամերիկյան ռազմական գործիչ Սթիվ Ուորրենը, (Steve Warren) Բաղդադում հանդես գալով լրագրողների առջեւ, կոշտ գնահատական է տվել Սիրիայի երկնքում Ռուսաստանի ավիացիոն գործողություներին: Չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութերի, որոնք ցույց է տալիս ենթադրյալ ճշգրիտ հարվածներ ընտրված թիրախների վրա, Ուորրեն ասել է, որ ռուսները նման բարձր ճշգրության զենք չունեն եւ նրանք օգտագործում են անկառավարելի ռումբեր, դրսեւորելով անփութություն եւ անպատասխանատվություն: «Նման մարտավարությունը «շատ հնաոճ» է եւ մեր կոալիցիան այն չի կիրառում ներկայում»,- ասել է նա:

Այսպիսի փոխադարձ մեղադրանքները կոծկում են մարտի դաշտի իրական փոփոխությունները, որ տեղի են ունենում Սիրիայում: Ինչպես խոստովանել են Միացյալ Նահանգների պաշտոնյաները, Մոսկվան սկսել է ավելի հաճախ ավիահարվածներ հասցնել Իսլամական պետության այն թիրախներին (հաճախ ԱՄՆ աջակցությամբ), որոնք ցանկանում են զրկել Բաշար Ասադին իշխանությունից: Դա է երկու երկրների միջեւ հիմնական հակասությունների առանցքը սեպտեմբերի 30-ից հետո, երբ Ռուսաստանի օդուժը ռազմական գորողություններն է սկսել Սիրիայում:

Դիվանագետների այսպիսի լեզվակռվի ֆոնին ԱՄՆ եւ Ռուսաստանը փորձում են արդեն չորս տարի շարունակվող եւ ավելի քան 250 հազար մարդու կյանք խլած պատերազմին քաղաքական լուծում տալ:

Իրականում Վաշինգտոնը ցանկանում է, որ Իսլամական պետությունը շարունակի գոյություն ունենալ, ինչը թուլացնում է Ասադի դիրքերը, բայց միեւնույն ժամանակ թույլ չի տալիս, որ այդ կազմավորումը վերահսկի ամբողջ երկիրը, հայտարարել է Լավրովը:

Բայց մի կողմ թողնենք փոխադարձ մեղադրնանքները եւ հասկանանք, թե ինչ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի երկնքում տեղի ունեցող օդային պատերազմում: Սկզբում Ռուսաստանը ռմբակոծում էր Ասադի դեմ ապստամած խմբավորումներին, որպեսզի պաշտպանի արաբական աշխարհում իր ամենամոտ դաշնակցին:

Սակայն ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ երեքշաբթի ռուսական օդուժը հարվածներ է հասցրել հենց Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներին, նրա նավթային պահեստներին:

Ռուսաստանն առաջին անգամ տեղեկացրել է կոալիցիային իր գործողությունների մասին, համաձայնագիր է ստորագրել հոկտեմբերի 20-ին վիճելի հարցերի կարգավրոման վերաբերյալ, որպեսզի երկու երկրների ինքնաթիռները չբախվեն օդում մարտական առաջադրանք կատարելիս:

Իսկ նոյեմբերի 13-ի Փարիզում տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո, երբ Ֆրանսիան ակտիվացրել է իր գործողությունները Սիրիայում, պատերազմի բնույթը նորից փոխվել է այդ երկրում:

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատրաստվում է հանդպիպել ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Օբամայի եւ Պուտինի հետ` ռազմական համագործակցության հարցեր քննարկելու համար: Պուտինն արդեն կարգադրել է հրթիռակիր «Մոսկվա» ռազմանավը Միջերկրական ծովի արեւելք ուղարկել, որպեսզի ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրի հետ համատեղ հարվածներ հասցնեն Իսլամական պետությանը: Պենտագոնից հաղորդում են, որ երկուշաբթի Նորֆոլկ ռազմաբազայից Միջերկրական ծով կուղեվորվի «Հարի Թրումեն» ավիակիրը, որն Իսլամական պետության վրա նոր հարվածներ հասցնելու համար այնտեղ կմնա յոթ ամիս: Եթե ֆրանսիացիներն պատրաստ են համագործակցել բոլորի հետ, ովքեր պայքարում են Սիրիայում, ապա ամերիկացի զինվորականներն ունեն իրենց սցենարը: «Մենք չենք համաձայնեցնում եւ չենք պատրաստվում համաձայնեցնել մեր գործողությունները ռուսների հետ»,- ասել է Ուորենը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20