Ռուսաստանի ամենաթանկ կառավարիչներն, ըստ Ֆորբսի

Bazkator

Ֆորբսը հրապարակել է Ռուսաստանի ամենաթանկ վարձատրվող կառավարիչների վարկանիշային ցանկը, որն առաջին անգամ գլխավորել է Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Նրա պարգեւատրումը 2014 թվականին 25 միլիոն դոլարից աճել է մինչեւ 27 միլիոն դոլարի:

Երկրորդ տեղում է ՎՏԲ բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը: Նրա պարգեւատրումը 2014 թվականին նվազել է՝ 37 միլիոն դոլարից հասնելով 21 միլիոնի:

Եռյակը եզրափակում է Ռոսնեվտի ղեկավար Իգոր Սեչինը, որն ըստ Ֆորբսի 2014 թվականին ստացել է 17,5 միլիոն դոլար: Ըստ Ֆորբսի, Սեչինի պարգեւավճարն էլ նվազել է 2014-ի համեմատ:

Ցանկում առաջին անգամ ընդգրկվել է «Օտկրիտիե» ընկերության նախագահ Ռուբեն Աղանբեկյանը։ Նա 8-րդն է և ստացել է 11 միլիոն դոլար։ Ռուսաստանի 25 ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերները 2014 թ. միասին ստացել են 242 միլիոն դոլար, ինչը 17%-ով քիչ է 2013 թ. ցուցանիշից։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.