Ռուսաստանի և Հայաստանի ՀՕՊ միացյալ համակարգը կուղղվի ընդդեմ միջազգային ահաբեկչության

- in Պաշտոնական
Zenq

ՌԴ Դաշնային խորհրդում գտնում են, որ Ռուսաստանի և Հայաստանի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծումը թելադրվում է ներկայիս սպառնալիքներով, որոնցից գլխավորը միջազգային ահաբեկչությունն  է՝ ուղղված կովկասյան տարածաշրջանին:

«Տարօրինակ կլիներ բացասելը, որ ՀՀ-ի հետ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը թելադրվում է այդ թվում և ներկայիս իրական սպառնալիքներով: Դրանցից գլխավորը  միջազգային ահաբեկչությունն  է, որն ուղղվել է, առաջին հերթին, կովկասյան տարածաշրջանին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, լրագրողներին հայտնել է  ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության հարցերի կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ ստորագրել ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր: Կարգադրությունը նոյեմբերի 11-ին հրապարակվել Է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Կլինցևիչի կարծիքով՝ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծումն ուղղված է Անկախ պետությունների համագործակցության երկրների անվտանգության ապահովման համար ընդհանուր ռազմավարական գծի կոնկրետ իրականացմանը՝ ելնելով բարեկամական հարաբերություններից, որոնք գոյություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20