Ռուսաստանում ապրող Թուրքիայի քաղաքացիները ենթարկվում են պետմարմինների ճնշմանը

Turkia

Ռուսաստանում ապրող Թուրքիայի քաղաքացիները ենթարկվում են պաշտոնական մարմինների ճնշմանը: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը:

«Վերջին օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեսպանատունը Ռուսաստանում ապրող Թուրքիայի քաղաքացիներից ստացել է պաշտոնական մարմինների կողմից ճնշումների ենթարկվելու կապակցությամբ բողոքներ: Բողոքներ են ստացվել գործարարներից, բանվորներից, ուսանողներից և հասարակ քաղաքացիներից»,- հայտնել է դիվանագիտական առաքելությունը:

Դեսպանատանը նշել են, որ քաղաքացիների բողոքների մասին տվյալները փոխանցում են Ռուսաստանի ԱԳՆ-ին և պահանջում դադարեցնել ճնշումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20