Սիրիական ընդդիմությունը 3 օրում ԴԱԻՇ-ից հետ է զավթել 250 քառակուսի կմ տարածք

- in Միջազգային

Սիրիական ընդդիմության մարտիկները վերջին 3 օրում ԴԱԻՇ-ից հետ են զավթել ավելի քան 250 քառակուսի կմ մակերեսով տարածք։

Այս մասին հայտնում է Պնտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևդիսը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Դա տարածք է Սիրիայի արևելքի Ալ-Հալ շրջանում՝ Իրաքի հետ սահմանից ոչ հեռու»,- հայտնել է Դևիսը լրագրողներին։

Նա մարտիկների գործողությունները բնութագրել է որպես զգալի առաջընթաց ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Դևիսը հիշեցրել է, որ ավելի վաղ ամերիկյան օդանավերից նրանց նետվել է մոտ 50 տոննա զինամթերք։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20