Սիրիական հակամարտությունը սկսում է Երրորդ աշխարհամարտ հիշեցնել

- in Միջազգային
Paterazm

Ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանումը, որը խփել են թուրքական ռազմաօդային ուժերը, կարող է հանգեցնել սիրիական հակամարտության վտանգավոր սրման, որը գնալով ավելի արագ և անկանխատեսելի կերպով ընդլայնվում է: 

Նշվում է, որ պատերազմը Սիրիայում արդեն ահաբեկչությունների շարք է հրահրել Փարիզում, որը հոդվածագիրն անվանում է «ամենասարսափելի ահաբեկչական հարձակումը Եվրոպայի տարածքում» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից ի վեր: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փարիզյան ահաբեկչություններն արդեն անվանել է Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, սակայն հակամարտությունը Սիրիայում ինքնին արդեն վերածվում է հարյուրամյակի գլխավոր պատերազմի:

Հոդվածագիրը նշում է, որ սիրիական հակամարտությունը «բռնության մրրիկ» է առաջացրել: Պատերազմը դուրս եկավ մեկ երկրի սահմաններից, ինչից հետո շիաները սկսեցին թշնամանալ սուննիների հետ, արաբները սկսեցին պայքարել իրանցիների դեմ, «Ալ-Քաիդա» և ԴԱՒՇ ահաբեկչական խմբավորումները սկսեցին մրցել իրար դեմ, մինչդեռ քրդերը որոշեցին պատերազմել սիրիական բանակի և ԴԱԻՇ-ի դեմ, իսկ Թուրքիան որոշեց ոչնչացնել հենց քրդերին:

Տեղի ունեցողի ֆոնին փախստականները Սիրիայից հիմնավորվեցին ամբողջ աշխարհում, իսկ ահաբեկչական հարձակումներից զոհվեցին մարդիկ ոչ միայն Սիրիայից, Իրաքից, Լիբանանից և Թուրքիայից, այլև Կանադայից, Ֆրանսիայից, Նիգերիայից, Դանիայից, Ավստրալիայից և այլ երկրներից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20