Սիրիայի հարցով բանակցություններում Արևմուտքի ու նրա դաշնակիցների միջև կարող են վեճեր ծագել

- in Միջազգային
siria

Սիրիայի հարցով բանակցող երկրների ԱԳՆ ղեկավարները իրար դեմ կպայքարեն ամենահակասական հարցի շուրջ՝ ով է «իսկական թշնամի» իրենց բոլորի համար:

The Financial Times. Նոյեմբերի 14-ի հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանը և ԱՄՆ-ը, նաև տարածաշրջանային տերություններ՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իրանը: Սիրիական ճգնաժամի լուծման որոնումները նշանակալի տեղ կունենան նաև Թուրքիայում այս հանգստյան օրերին տեղի ունենալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ՝ նշում է պարբերականը:

Վիեննայում գալիք հանդիպմանը կողմերը կփորձեն համաձայնության գալ այն հարցում, թե՝ Սիրիայում գործող խմբավորումներից որոնք պետք է դասել «ահաբեկչականների» շարքին, իսկ որոնց հետ կարելի է համագործակցել:

Ինչպես ասվում է հոդվածում՝ մինչև հիմա Սպիտակ տունը և նրա դաշնակիցները մանրակրկտորեն աշխատել են խուսափել ուղիղ քննարկումից, թե որ իսլամիստական խմբավորումներն են ահաբեկչական, որոնք՝ ոչ…

«Դա պոտենցիալ ծուղակ է, քանի որ (տարածքների վերաբերյալ քննարկումը) կարող է տարաձայնություններ ստեղծել արևմտյան երկրների, Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից նրանց դաշնակիցների և նրանց հնարավոր զրուցակիցների միջև Սիրիայում: Դա ձեռնտու կլինի Ռուսաստանին և Իրանին, որոնց ռազմավարությունը ենթադրում է Ասադին պաշտոնանկ անելու քննարկումից անցում ահաբեկչության դեմ պայքարի»,- մեջբերում է պարբերականը Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի առաջատար գիտաշխատող Էմիլ Հոկայեմի խոսքերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20