Սիրիայում ռուսական ուղղաթիռ է խփվել, միջադեպը «շատ լուրջ Է»

- in Հրապարակ
Inqnatir

Սիրիայում ռուսական ուղղաթիռ է խփվել, գրում է Ռոյթերզը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական կոմիտեին: Բաշար Ասադի դեմի կռվող ապստամբ խմբերի մեկը հայտարարել է, որ ուղղաթիռը խփվել է հակատանկային հրթիռով: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական ուժերի կողմից անվանել է հարված թիկունքից: «Այսօրվա կորուստը հարված է, որը հասցրել են մեզ ահաբեկության աջակիցները: Այլ կերպ չեմ կարող որակել տեղի ունեցածը: Մեր ինքնաթիռը խփվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրթիռով թուրքական F-16 ինքնաթիռից: Ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավարության վրա»:

Պուտինն ընդգծել է, որ Թուրքիան գնացել է այդ քայլին՝ չնայած այն բանին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել միջադեպերի նախազգուշացման վերաբերյալ: «Մենք վաղուց ենք արձանագրել այն փաստը, որ Թուրքիայի տարածք մեծ քանակությամբ նավթ ու նավթամթերք է ուղարկվում գրավված տարածքներից: Այստեղից էլ հանցախմբերի ֆինանսական սնուցումը: Հիմա էլ հարված թիկունքից, հարված մեր ինքնաթիռներին, որոնք պայքարում են ահաբեկության դեմ: Եվ դա այն դեպքում, երբ մեր ամերիկացի գործընկերների հետ համաձայնագիր ենք ստորագրել օդային միջադեպերի նախազգուշացման մասին, իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է, այն երկրների շարքում է, որոնք իբր պատերազմում են ահաբեկիչների դեմ ամերիկյան կոալիցիայի կազմում»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն ասել է միջադեպը լուրջ հետևանքներ է ունենալու Անկարայի ու Մոսկվայի հարաբերություններում: «Ռուսաստանը Թուրքիային վերաբերվում էր ոչ միայն որպես հարևանի, այլ նաև բարեկամ երկրի, չգիտեմ ում էր դա պետք, սակայն ոչ մեզ»,- ասել է նա:

«Մեզ հետ անհապաղ կապ հաստատելու փոխարեն, որքանով հայտնի է մեզ, թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին այդ հարցի քննարկման համար, կարծես թե մենք ենք խփել իրենց ինքնաթիռը, այլ ոչ թե նրանք մերը»,- նշել է Պուտինը:

Թուրք-սիրիական սահմանի մոտ Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը «շատ լուրջ է», Լոնդոնը շտապ կարգով պարզում Է դրա հանգամանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

«Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խփվել Է թուրք-սիրիական սահմանի մոտ: Մենք շտապ կարգով պարզում են տեղի ունեցածի հանգամանքները»,- ասել Է նա:

Նոյեմբերի 24-ին ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել Է «Խմեյմիմ» օդակայանում բազավորված ռուսական ավիախմբի Սու-24 ինքնաթիռի կործանումը Սիրիայի տարածքում:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ կործանված ռմբակոծիչը թռիչքի ընթացքում եղել Է բացառապես Սիրիայի օդային տարածությունում: Ինքնաթիռը գտնվել Է 6 հազար մետր բարձրության վրա եւ, ինչպես ենթադրվում Է, խփվել Է գետնից գնդակոծման հետեւանքով: Օդաչուների ճակատագիրը պարզվում Է: Նախնական տվյալներով՝ նրանց հաջողվել Է կատապուլտով դուրս նետվել օդանավից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20