Սուրճը պաշտպանում է ինքնասպանությունից

- in Հասարակություն
Surch

Օրական 3 – 5 բաժակ սուրճը նվազեցնում է տարբեր սրտանոթային հիվանդություններից մահվան, նյարդային համակարգի խանգարումների և ինքնասպանության ռիսկը: Այդպիսի եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները:

Գիտնականները 30 տարվա ընթացքում հետևել են 160 հազար ամերիկացի բուժքույրերի և 41 հազար տղամարդ բժիշկների, ովքեր կամավոր մասնակցել են Nurses’ Health Study նախագծին:

Պարզվել է, որ սուրճի չափավոր օգտագործումը դրական է ազդել բժիշկների և բուժքույրերի առողջության վրա` նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների, երկրորդ տիպի շաքարախտի, Պարկինսոնի հիվանդության և նույնիսկ ինքնասպանությունից մահանալու ռիսկը:

Spread the love