Վաշինգտոնը չի աջակցի տիեզերքում զենքի չտեղակայման մասին ՄԱԿ-ի բանաձևին

usa russia

ԱՄՆ-ը ՄԱԿ ԳԱ-ի 70-րդ նստաշրջանում հանդես կգա ընդդեմ ռուսական նախագծի՝ տիեզերական տարածությունում զենքի չտեղակայման բանաձևի մասին:

RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Զինաթափման հարցով համաժողովին հայտնել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը:

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ «պետություններն օգտագործվող տերմինաբանության ընդհանուր ընկալում չունեն»: Փաստաթուղթը չի ներառում «զենք տիեզերական տարածությունում» հասկացության ստույգ սահմանումը, նաև չի հիշատակում ցամաքային բազավորման հակաարբանյակային զենքի մասին: Դա «կարող է խորացնել, ոչ թե կրճատել անվստահությունը և հնարավոր սխալները»՝ կարծում է ամերիկացի դիվանագետը:

Բանաձևի նախագիծը ներկայացրել է Ռուսաստանը, դրա համահեղինակ է ևս 26 երկիր: Փաստաթղթի վերաբերյալ քվեարկության ժամանակ սեպտեմբերի 3-ին դրա դեմ են արտահայտվել Վրաստանը, Իսրայելը և Ուկրաինան, 47 երկիր ձեռնպահ է մնացել: Նախագծի օգտին քվեարկել է 122 պետություն:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.