Վթարված ավտոբուսի վարորդը նախկինում ենթարկված է եղել վարչական պատասխանատվության

- in Հասարակություն
vtar

Ոստիկանությունը պարզել է, որ Տուլայի երկրամասում ՀՀ քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսի վարորդը նախկինում ենթարկված է եղել վարչական պատասխանատվության՝ անսարք տրանսպորտային միջոց վարելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ տարածքային վարչությունը։

Վերջին տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել 48-ը։ Տուժածներից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Տեղի ունեցածի մանրամասների պարզաբանման աշխատանքների շրջանակում պարզվել է, որ 44-ամյա վարորդը 2015 թվականի հունիսին Մոսկվայում ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ Higer անսարք ավտոբուս վարելու համար։ Նշվում է, որ նման անսարքությունների պարագայում տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20