Վիզային ռեժիմի ազատականացումը կվկայի Վրաստանին ԵՄ-ի աջակցության մասին

- in Միջազգային

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը եվրոպական ինտեգրման համար օրակարգային ամենակարևոր բաղադրիչն է։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ Ղարիբաշվիլին այդ հայտարարությունն արել է Էստոնիա կատարած այցի շրջանակներում այդ երկրի վարչապետ Տաավի Ռիյվասի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի ազատականացումը ակնառու կերպով կվկայի Վրաստանին ու նրա եվրոպական ընտրությանն ամուր աջակցելու և իրենց իրականացրած բարեփոխումների իրական արդյունքը։

Ղարիբաշվիլին Տաավի Ռիյվասին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եվրոպական և եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20