Տղամարդիկ շատ են ուտում, որպեսզի տպավորություն թողնեն կանանց վրա

- in Հասարակություն
Canotutyun

Փոխվում է արդյոք տղամարդկանց սնունդ ընդունելու քանակը, երբ նրանք հայտնվում են կանանց շրջապատում. հենց այս հարցն են փորձել պարզել ԱՄՆ Կորնելի համալսարանի հետազոտողները:

Հետազոտման համար նրանք ընտրել են մի պիցերեիա, որն աշխատում է «կեր որքան ուզում ես» սկզբունքով:

Կանանց միջավայրում ընթրող տղամարդիկ ուտում էին 93% ավելի շատ պիցցա, քան տղամարդիկ, որոնք ընթրում էին այլ տղամարդկանց միջավայրում:

Հետազոտության ղեկավար Քևին Նիֆինը նշում է, որ հավանաբար շատ ուտելը ազդանշան է, որը պետք է ցույց տա, որ մարդն ամուր ատողջություն ունի և շատակերությունը նրան չի վնասում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20