Փարիզում ահաբեկչության վայրում հայտնաբերված սիրիական անձնագրի տերը փախստականի կարգավիճակ էր խնդրել

- in Սոցիալական
atorner

Փարիզի ահաբեկչություններից մեկի վայրում հայտնաբերված և ենթադրաբար ահաբեկիչներից մեկին պատկանող սիրիական անձնագրի տերը փախստականի կարգավիճակ էր խնդրել:

Այդ մասին տեղեկացրել է Սերբիայի ՆԳՆ-ն: Ինչպես նշվում է՝ այդ մարդը հոկտեմբերի 7-ին հատել է Սերբիայի սահմանը: Ավելի վաղ, Սերբիայի ԶԼՄ-ներն Ահմեդ Ալմուհամեդի անունով սիրիական անձնագրի լուսանկար էին հրապարակել:

Փարիզի Մոնթրեյ արվարձանում հայտնաբերված մեքենայում, որը ենթադրաբար օգտագործվել է ահաբեկչությունների ժամանակ, զենք է հայտնաբերվել: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հայտնաբերվել է երկրորդ ավտոմեքենան, որն ահաբեկիչներն օգտագործել են հարձակումների ժամանակ:

Հետաքննության առաջին տվյալները մանրամասներ են հաղորդում 7 ահաբեկիչների մասին, ովքեր կրակել են մարդկանց վրա նոյեմբերի 13-ի երեկոյան: Նրանցից մեկը ծնվել է Փարիզոմ, հայտնում է Le Figaro թերթը. «Նախկին հանցագործը, որը 2004-ից մինչև 2010-ը 8 անգամ դատվել է, բայց երբևէ բանտային կալանք չի կրել»: Թերթը գրում է, որ նրա անունը Իսմայել Մ. է, նա 29 տարեկան էր և ապրում էր Շաթր քաղաքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20