Քաղաքացին պահանջում է իր անունը հանել ՀՀ ընտրացուցակներից

- in Ընտրություններ
Andznagir

ՀՀ քաղաքացի Արփինե Գալֆայանի բաց նամակը ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Մուկուչյանին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանին Երևանի կենտրոնական անձնագրային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ստեփանյանին.

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունը և դրանից բխող ժողովրդավա-րական գործընթացները չեն գործում: Սրա հետևանքով մեր երկրում տեղի է ունեցել պետական կառավարման մարմինների յուրացում` պետական հանցագործություն, և այս հանցագործությունը քողարկելու և լեգիտիմացնելու լավագույն միջոցը ժամանակ առ ժամանակ ընտրությունների անցկացումն է կեղծիքների միջոցով՝ առանց սահմանադրա-կան կարգի ապահովման։

Քսան տարվա ընթացքում դեռևս ոչ մի անգամ արդար ընտրություններ չեն անցկացվել, և ոչ մի անձի, կազմակերպության, քաղաքացիական նախաձեռնության և քաղաքական միավորի չի հաջողվել ապահովել, որ ընտրությունները չկեղծվեն՝ սկսած ընտրողների գրանցումից, մինչև քվեարկությունն ու արդյունքների հրապարակումը: Նույնիսկ ընտրությունների դիտորդությունն է կեղծվում՝ վարչակարգի կողմից վերահսկվող կեղծ դիտորդական խմբեր ներդնելու միջոցով։

Որպես ՀՀ քաղաքացի՝ ես հրաժարվում եմ մասնակցել դեկտեմբերի 6-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Հանրաքվեի անցկացումը և Սահմանադրական փոփոխությունների գործընթացը համարում եմ անօրինական:

Ընտրություններին չմասնակցելու իմ որոշումը հայտարարում եմ նախապես, որպեսզի այն դիտարկվի որպես անհամաձայնություն և ընդզվման ակցիա իրականացվող անօրինականության հանդեպ: Սա հրապարակավ հայտարարություն է, որ ես գիտակցաբար չեմ գնում ընտրություններին, հրաժարվում եմ մասնակցել պետականության թուլացման այս գործընթացին և ինձ պարտավորված ու պատասխանատու չեմ զգում հետագայում այս ընտրություններից բխող որևէ արդյունքների համար:

Միաժամանակ այս գրությունը ընդունեք որպես պաշտոնական դիմում, ըստ որի ես պահանջում եմ իմ անունը հանել ՀՀ ընտրացուցակներից և չներառել դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի ընտրական ռեգիստրում:

Արփինե Գալֆայան

անձնագրի համար՝ AN0468544

Spread the love