Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի կոչը բանտից

Dzernashxta

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն.

Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկել «Ընդդիմության միասնական շտաբ»-ին և խնդրել է այն հրապարակել որպես իր անունից մեր հայրենակիցներին ուղղված կոչ:

«Ինձ համար մեծ պատիվ կլիներ մասնակցել դեկտեմբերի 1-ի շարժմանը և դեկտեմբերի 1-ին լինել Ազատության հրապարակում։ Ես իմ զորակցությունը և ոգևորությունն եմ հայտնում շարժմանը, հպարտանում եմ այդ օրը հրապարակ դուրս գալու պատրաստակամություն ունեցող իմ համաքաղաքացիներով։ Ինձ համար Հայաստանը հենց այդ շարժումն է և հենց այդտեղ հավաքված Հայաստանի քաղաքացիները։

Կեցցե՛ Նոր Հայաստանը:

Հայկ Կյուրեղյան»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20