Օբաման չի լսում քննադատներին և հրաժարվում է փոխել ռազմավարությունը Սիրիայում

- in Միջազգային
Barak Obama

Նույնիսկ փարիզյան ահաբեկչություններից հետո ԱՄՆ նախագահը շարունակում է անտեսել քննադատներին և հրաժարվում է փոխել ռազմավարությունը Սիրիայի և ԴԱԻՇ-ի գրոհայինների հարցում:

The Wall Street Journal. Նրա ֆոնին, թե Փարիզն ինչպես է աշխատում կանխել հետագա հարձակումները, իսկ Բրյուսելն արգելափակված է ահաբեկչական սպառնալիքի պատճառով, Օբամայի վարքը կարող է որպես անտարբերություն որակվել: Այնուամենայնիվ, ԱՄՆ ղեկավարի օգնականները պնդում են, որ նրա քաղաքականությունն ուղղված է երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ անվտանգության պահպանմանը: Նրանց խոսքով՝ Օբաման դաս է քաղել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ողբերգությունից և գիտակցել է, որ այլ երկրներում ռազմական գործողությունները ոչ միայն թանկարժեք են, այլև պատշաճ արդյունք չեն տալիս: Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ երկրի քաղաքականությունը չափազանց հաճախ է կառուցվել հետագա հարձակումներից վախի շուրջ:

«Վերջին տասնամյակի դասերը մեզ ցույց են տալիս, որ ԱՄՆ ցամաքային ուժերը չեն կարող կայունություն կամ կառավարման նոր համակարգ պարտադրել ծայրահեղականությամբ և աղանդավորությամբ լցված երկրներում: Դա պետք է անեն տեղի ուժերը՝ մեր աջակցությամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Օբաման ձգտում է կոորդինացնել վաղեմի տարածաշրջանային հակառակորդների գործողությունները, ինչի համար անհրաժեշտ է հաղթահարել վաղեմի վիրավորանքներն ու անվստահությունը: Սակայն ըստ հոդվածագրի՝ Օբաման դա անելու պատրաստակամություն դեռ չի ցուցաբերել:

ԱՄՆ նախագահի մյուս խնդիրն այն է, որ նրա ներկայիս՝ երկարաժամկետ հեռանկարին ուղղված քաղաքականությունը կարող է անհրաժեշտ արդյունքների չբերել մոտ ժամանակներս, ինչի հետևանքով հասարակական կարծիքը կարող է շրջվել Օբամայի և Դեմոկրատական կուսակցության դեմ:

Օբաման կարծում է, որ Մերձավոր Արևելքում ցամաքային միջամտությունից հրաժարումն ԱՄՆ-ին կօգնի ամրապնդել դիրքերը միջազգային հարթակում, նաև հնարավորություն կտա կենտրոնանալ այլ ազգային խնդիրների վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20