Օբաման Փարիզում ահաբեկչությունների շարքն անվանել է «հարձակում ողջ մարդկության վրա»

- in Ով ով է ...
Barak Obama

Լույս նոյեմբերի 14-ի գիշերը իրականացված ահաբեկչությունների շարքը «ոչ թե պարզապես հարձակում է Փարիզի և Ֆրանսիայի ժողովրդի վրա, դա հարձակում է ամբողջ մարդկության և ունիվերսալ արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք»: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա ելույթի տեքստը հասանելի է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Օբաման հիշեցրել է, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի հնագույն դաշնակիցն է և խոստացել է նրա ժողովրդին և կառավարությանը ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում: Օբաման ասել է, որ առայժմ պարզ չէ՝ ով է կանգնած Փարիզում հարձակումների շարքի հետևում: Փարիզում ահաբեկչական հարձակումների շարքն առնվազն 150 մարդու կյանք է խլել։

Փարիզում ահաբեկչությունների շարքի հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել: Հրաձգության մասին առաջին տվյալները ստացվել են Stade de France մարզադաշտից, որտեղ ընկերական ֆուտբոլային հանդիպում էր ընթանում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև:

Ահաբեկչությունները տեղի են ունեցել միջազգային մակարդակով մի շարք հանդիպումների նախօրեին:

Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների հետ կապված խստացված են անվտանգության միջոցառումներն ԱՄՆ-ում: Բարձրագույն պատրաստվածության ռեժիմի են բերվել առաջին հերթին Վաշինգտոն, Նյու Յորք, Բոսթոն, Մայամի, Չիկագո, Լոս Անջելես քաղաքները:

Գերմանիայում Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի մայրաքաղաքում մի շարք մարդաշատ վայրերում խստացվել են անվտանգության միջոցառումները:

Ավստրիայում անվտանգության միջոցառումները խստացվել են «Իմպերիալ» հյուրանոցի շրջանում, որտեղ պետք է տեղի ունենան Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները:

Լոնդոնի ոստիկանությունը մտադիր չէ տվյալ պահին խստացնել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անվտանգության միջոցառումները: «Ահաբեկչական սպառնալիքը, միևնույն է, գտնվում է նախավերջին մակարդակում, և մենք քիչ բան կարող ենք ավելացնել այդ դրությանը»,- ասել են Սքոթլանդ Յարդում:

Անհապաղ անվտանգության միջոցառումները խստացվել են Իտալիայում:

Արգենտինայի կառավարությունը որոշում է ընդունել խստացնել անվտանգության միջոցառումները օդանավակայաններում և Բուենոս Այրեսում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

Ֆրանսիայի դեսպանատան շուրջ անվտանգության միջոցառումները խստացվել են նաև Չիլիում:

Փարիզում ահաբեկչություններից հետո Ֆիլիպինների ոստիկանությունը բերվել է պատրաստականության բարձրագույն մակարդակի:

Ներկա պահին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարգադրել է խստացնել հակաահաբեկչական անվտանգության միջոցառումները:

Սինգապուրում խստորեն ստուգվում են պետական սահմանները, ինչպես նաև ներքին դրությունը:

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը արտակարգ խորհրդակցություններ է անցկացրել կառավարության անդամների, իրավապահ մարմինների ղեկավարների և հատուկ ծառայությունների հետ, որի արդյունքում որոշվել է բարձրացնել երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը:

Ֆինլադիան ևս խստացնում է անվտանգության միջոցառումները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20