A321-ի կործանումից առաջ Սինայի վրա ջերմային բռնկում է գրանցվել

- in Հասարակություն
inqnatir

Ամերիկյան ինֆրակարմիր արբանյակը Սինայի թերակղզու վրա ջերմային բռնկում է գրանցել, երբ երկնքում էր «Կոգալիմավիա» ավիաընկերության Aisrbus A321 ուղևորատար ինքնաթիռը: 

Նշվում է, որ մասնագետներն ուսումնասիրում են արբանյակի տվյալները՝ պարզելու համար, թե ինչը կարող էր բռնկում առաջացնել: Ըստ հեռուստաալիքի՝ պատճառներից մեկը կարող էր լինել վառելիքի բաքում կամ շարժիչում պայթյունը, չի բացառվում է նաև ռումբի դետոնացիան:

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի պնդմամբ՝ բռնկումը գործնականում բացառում է, որ ավիաաղետը տեղի է ունեցել երկրից արձակված հրթիռի պատճառով: Այդ դեպքում, նրա խոսքերով՝ կգրանցվեր ջերմային հետք:

Ամերիկյան հետախուզական-վերլուծական Stratfor գործակալությունը Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման առավել հավանական պատճառ է համարում օդանավում պայթյունի իրականացումը։ Նշվում է, որ պայթուցիկը կարող է գտնված լինել ուղեբեռների բաժնում կամ ուղևորներից մեկի մոտ։

Զեկույցում նշվում է, որ օդանավի կործանման այլ վարկածները չեն բացառվում, սակայն դրանք քիչ հավանական են։

Stratfor-ի վերլուծաբանների տվյալներով՝ Շարմ-էլ Շեյխի օդանավակայանը, որտեղից թռչել է ռուսական ինքնաթիռը, չի ունեցել հուսալի անվտանգության համակարգ, և չարամիտները մեծ ջանքեր չէին գործադրի պայթուցիկ սարքն օդանավ բարձրացնելու հարցում։

Նշվում է, որ կործանման բնույթը լիովին համապատասխանում է ներսում պայթյունի վարկածին. օդանավը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը՝ մասերի բաժանվելով։ Դեռևս ոչ մի հաղորդագրություն չկա առ այն, որ բեկորներում հայտնաբերված լինեն պայթուցիկների հետքեր։

Իրենց եզրակացությունները վերլուծաբանները հիմնում են նախկինում օդանավի սրահ պայթուցիկներ բարձրացնելու ջիհադիստների փորձերի վրա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20