Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցել է 1.5 միլիարդը

- in Հասարակություն

Երրորդ եռամսյակում Facebook սոցցանցում օգտահաշիվների թիվն ավելացել է 60 միլիոնով։ Հոկտեմբերի 30-ի դրությամբ աշխարհում այդ սոցցանցից օգտվել է ավելի քան 1.55 մլրդ մարդ։ 

Facebook-ում և Instagram-ում անցկացնելուն բաժին է ընկնում ողջ ժամանակի 20 տոկոսը, որն ամերիկացիները ծախսում են համացանցի վրա։ Սեպտեմբերին սոցցանցի բջջային հավելվածից օգտվողների թիվը աճել է 27 տոկոսով և կազմել 894 մլն։

Facebook-ում օրական դիտվում է 8 մլրդ հոլովակ։ Ընկերության եկամուտն աճել է 45.4 տոկոսով՝ հասնելով 4.3 մլրդ դոլարի։ Ծախսերը նույնպես ավելացել են՝ 68 տոկոսով, և կազմել 3 մլրդ դոլար։ Համեմատությունն արվում է՝ հաշվի առնելով անցած տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշները։ Նշվում է, որ աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։ Շահույթն ավելացել է 11 տոկոսով՝ հասնելով 891 մլն դոլարի։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20