G20-ի երկրները միակամ են ԴԱԻՇ-ի ոչնչացման հարցում

- in Միջազգային
Barak Obama

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը «չարի դեմքն է», և առաջատար երկրները միակարծիք են այդ կազմակերպության ոչնչացման հարցում:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 16-ին G20-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ: ԱՄՆ նախագահն ավելացրել է նաև, որ մինչ այժմ դեռ տարաձայնություններ կան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Օբաման նաև հայտարարել է, որ միջազգային կոալիցիան մոտ 8 հազար հարված է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: «Այժմ ԴԱԻՇ-ն ավելի քիչ տարածքներ է հսկում Սիրիայում: Մենք շարունակում ենք ետ մղել խմբավորմանը: Վերջերս մենք Իրաքում ազատագրել ենք Սինջարը»,- ասել է նա:

Սիրիայի հետագա ճակատագրի մասին Օբաման հայտարարել է, որ միջազգային հանրության հիմնական երկրները համաձայնություն են հայտնել Սիրիայում պատերազմի դադարեցման վերաբերյալ:

Օբամայի խոսքերով՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարը երկար և դժվար է լինելու: Փարիզի ահաբեկչությունը «սարսափելի քայլ էր դեպի ետ»: «Այժմ առաջին անգամ Սիրիայի հարցով բոլոր հիմնական խաղացողները համաձայն են, որ պատերազմին պետք է վերջ տրվի, առաջընթացը ձեռք է բերվել շնորհիվ Ամերիկայի առաջնորդության»,- նշել է նա:

Spread the love