Ադրբեջանի տարածքների հարցում մեր դիրքորոշումը հստակ և կոնկրետ է

- in Կեղտոտ լվացք
Turkey

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան այցի նախօրեին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության հարցին:

«Ադրբեջանի կորսված տարածքների հարցում մեր դիրքորոշումը հստակ և կոնկրետ է։ Թուրքիան այդ հարցում կգտնվի Ադրբեջանի կողքին՝ ընդհուպ մինչև տարածքների վերադարձ»,- ասել է նա։

Դավութօղլուն պատասխանել է նաև ԴԱԻՇ-ի հետ Թուրքիայի առևտուր անելու մասին Ռուսաստանի ղեկավարության մեղադրանքների մասին հարցին։ Նա հայտարարել է, որ այդ ամենն իրեն հիշեցնում է երիտասարդության տարիները: «Կար խորհրդաին քարոզչամեքենա։ Մենք կարծում էինք, որ Ռուսաստանում մոռացել են խորհրդային այդ ոճը, սակայն այն մեկը մյուսի հետևից վերստին իմացնել է տալիս իր մասին։ Այդ ստին ոչ ոք չի հավատում։ Թուրքիան երբեք չի անի այն, ինչի մասին մեղադրում են իրեն»։

Spread the love