Ահաբեկիչների դեմ պատժամիջոցները կդառնան ԱՄՆ-ի և Ռուսաստանի շփման կետ

usa russia

Ռուսաստանը և ԱՄՆ-ը ծրագրում են ՄԱԿ մտցնել բանաձև՝ կոչված վերջ տալու ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորմանը, և սա վկայում է այն մասին, որ երկրներն ի վերջո կարողացել են շփման կետեր գտնել ահաբեկիչների դեմ պայքարի հարցում: 

The Wall Street Journal. Համագործակցության շրջանակներում Մոսկվան և Վաշինգտոնն ուզում են հասնել նրան, որ ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում՝ ԴԱԻՇ-ը, զրկվեն իրենց եկամտի աղբյուրներից: Ըստ ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ ներկայումս ԴԱԻՇ-ի եկամտի մեծ մասը ստացվում է նավթի առևտրից, հենց այդ պատճառով անհրաժեշտ է ահաբեկիչներին «կտրել» իրենց գնորդներից:

Նման պատժամիջոցները երկրներից կպահանջեն ահաբեկչական հարձակումների և ծայրահեղականներին հետևելու ընդհանուր չափանիշների մշակման մասին տեղեկատվության ավելի օպերատիվ փոխանակում: Պետությունների առաջարկած այլ միջոցառումների թվում պարբերականը նշում է ԴԱԻՇ-ի կողմնակիցներին այցագրի մերժումը, նրանց ունեցվածքի կալանումը և զենքի փոխադրման արգելքը:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն նշում է, որ հետագայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունը ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում: Բացի այդ՝ ԱՄՆ-ը նշում է, որ ռուսական ռազմական արշավը Սիրիայում կարողացել է վնասել ԴԱԻՇ-ի տնտեսական վիճակին:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.