ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կհասնի դաշնակիցների ավելի մեծ մասնակցության

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ-ը դաշնակիցներից կպահանջի ավելի մեծ մասնակցություն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Մենք աշխատում ենք կոալիցիայի գործընկերների հետ ռազմական գործողություններում ավելի մեծ ներդրման ապահովման վրա»,- ասել է Օբաման։

Նրա խոսքով՝ այդ նպատակով ինքը Մերձավոր Արևելք կուղարկի ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին։

Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին ավիահարվածներ հասցնող 65 երկրների կոալիցիայի ավիահարվածների ավելի քան 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20