ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը բացատրել է ԵՄ-ի հետ «ներդաշնակեցման ձգտմամբ»

usa russia

ԱՄՆ-ը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ իր ցուցակը ԵՄ-ի հետ «ավելի շատ ներդաշնակեցնելու» համար: Այս մասին դեկտեմբերի 23-ին INTERFAX-ին հայտնել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մամուլի պատասխանատու Ուիլ Սթիվենսը:

«Այսօրվա գործողությամբ մենք ցուցակում ներառել ենք մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք արդեն նշված են ԵՄ պատժամիջոցային ցուցակում»,- հայտարարել է Սթիվենսը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Բրյուսելի ցուցակների ներդաշնակեցումը «ապահովում է այնպիսի իրավիճակ, որի դեպքում ԱՄՆ-ի և ԵՄ բիզնեսի ներկայացուցիչները նույն կանոններով են խաղում, և նվազեցնում է ծանրաբեռնվածությունը մասնավոր ոլորտի վրա»:

Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ իշխանություներն ընդլայնել են պատժամիջոցային ցուցակը ռուսական և ուկրաինական մի շարք ընկերությունների նկատմամբ:

Կրեմլում այդ որոշումն անվանել են ոչ բարեկամական և ապակառուցողական: «Դա գծի շարունակությունն է, որն ավերիչ ազդեցություն ունի երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա խոստացել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին:

Դեկտեմբերի 1-ին ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել 6 ամսով՝ մինչև 2016թ. հուլիսի 31-ը: Որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 22-ին:

Spread the love