Այսօր Կինոյի միջազգային օրն է

Film

Կինոյի միջազգային օրը ամբողջ աշխարհի կինեմատոգրաֆիստների և այդ հրաշալի արվեստի սիրահարների տոնն է:

1895-ի դեկտեմբերի 28-ին Փարիզում Կապուցինոկ բուլվարի «Գրանդ կաֆե» սրճարանում սինեմատոգրաֆիստ Լյումեր եղբայրները կազմակերպել են պատմության մեջ առաջին կինոսեանսը: Հենց այդ օրն էլ դարձել է կինոյի միջազգային օրը՝ գրում է Calend-ը:

Այդ ժամանակ ներկայացվել է աշխարհում առաջին կարճամետրաժ՝ «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» ֆիլմը: Դա կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը փողի դիմաց ցուցադրվել է հանրությանը:

Spread the love