Այսօր Մարդու իրավունքների օրն է

Klor Sexan tirakalner

1950-ի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան լիագումար նիստում պաշտոնապես որոշեց դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների օր:

Բոլոր պետություններին և շահագրգիռ կազմակերպություններին առաջարկվեց ընդունել այդ օրը և համապատասխան միջոցառումներ անցկացնել:

Դետեմբերի 10-ն ընտրվել է ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948-ի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման և հրապարակման:

Հռչակագիրն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և դարձել է մարդու իրավունքների դրույթները ձևավորող առաջին համաշխարհային փաստաթուղթը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20