Անհրաժեշտ է «հզոր բռունցք» ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի համար

- in Միջազգային
Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է «հզոր բռունցք» ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին Պուտինը հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովին իր ուղերձում:

«Պետք է թողնել վեճերն ու տարաձայնությունները, ստեղծել միասնական հակաահաբեկչական ճակատ, հզոր բռունցք ահաբեկչության դեմ պայքարի համար՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել է Պուտինը:

Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին իր ուղերձը սկսել է Սիրիայում զոհված ռուս զինծառայողների հիշատակին լռության րոպե հայտարարելովը:

Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Դաշնային ժողովին ուղղված 12-րդ ավանդական ուղերձով։ Ելույթի սկզբում նա շնորհակալություն է հայտնել Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուս զինծառայողներին։ Պուտինի խնդրանքով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

Պուտինի խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքն աշխարհում աճում է. «Սիրիայում մեր զինված ուժերը պայքարում են առաջին հերթին Ռուսաստանի համար»։

Անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպին՝ Պուտինն ասել է. «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու նրանք դա արեցին։ Ցանկացած հարց կարելի էր լուծել միանգամայն այլ կերպ։ Մենք պատրաստ էինք համագործակցելու Թուրքիայի հետ ամենանուրբ հարցերում»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20